Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ԹՈՒՄՈ»-ցիները առաջատարների թվում են

«ԹՈՒՄՈ»-ցիները  առաջատարների թվում են
21.07.2017 | 09:04

Վաշինգտոնում կայացած FIRST Global ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող «ԹՈՒՄՈ»-ցիների թիմը գրավել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի:
Մրցույթին մասնակցել են թիմեր աշխարհի 163 երկրից։
Թիմի անդամներն են 14-18 տարեկան Լևոն Բալագյոզյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Արամ Մադանցյանը, Լիլիթ և Աշոտ Թառումյանները և նրանց ղեկավար, «ԹՈՒՄՈ»-ի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։
«ԹՈՒՄՈ» կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թիմերը կազմակերպիչների տրամադրած ստանդարտ դետալներից ռոբոտներ են հավաքել ու ծրագրավորել. «Կատարվել է ինժեներական և ծրագրավորման աշխատանք: Առաջադրանքի հիմքում դրված է եղել ջրի պահպանման խնդիրը։ Առաջադրանքը լավագույնս կատարել են «ԹՈՒՄՈ»-ի թիմը, Եվրոպայի հավաքական թիմը և Լեհաստանի թիմը»:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է տալու մրցույթը պատանիներին, ասաց, որ առաջին հերթին գնահատվում է նրանց աշխատանքը, հնարավորություն է ընձեռվում շփվելու այլ թիմերի հետ. «Նրանք կվերադառնան ավելի ոգևորված, մոտիվացված ու իրենց ընտրած ճանապարհով ավելի վստահ առաջ կգնան»:
Հաղթանակած թիմը Երևան է ժամանելու հուլիսի 21-ին՝ ժամը 13:45-ին: «ԹՈՒՄՈ»-ի անձնակազմն ու ուսանողները մեկնելու են օդանավակայան՝ պատանիներին դիմավորելու։ «ԹՈՒՄՈ»-ի թիմն ու ղեկավարությունը հորդորում են բոլորին միանալ իրենց օդանավակայանում և սատարել Հայաստանը պատվով ներկայացրած պատանիներին։
«ԹՈՒՄՈ» կենտրոններ են գործում Ստեփանակերտում, Գյումրիում և Դիլիջանում: Վաշինգտոնում կայացած մրցույթին մասնակցել են Երևանի սաները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ